Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Փուչիկը պայթելու առանձնահատկություն ունի․ Քոչարյանին հասցեագրված մեղադրանքը «փուչիկ» է

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած իրավիճակին, նախ այն բնորոշում է որպես ճգնաժամ, որն իրականության հետ որևէ աղերս չունի, ապա, որպես հաղթահարման ուղի, առաջադրում է ՍԴ նախագահի փոփոխության անխուսափելիության խնդիրը: Մասնավորապես նշում է, որ Հրայր Թովմասյանը պետք է խոհեմություն հանդես բերի և օր առաջ, իբրև թե հանուն պետության, հրաժարվի պաշտոնից: Որպես վերացական փաստարկ նշում է Հրայր Թովմասյանի քաղաքականացված լինելը, Ս. Սարգսյանի «հագով կարված» Սահմանադրության, իշխանության «վերարտադրությունն» ապահովող ընտրական օրենսգրքի հեղինակ լինելը, սակայն թաքցնում է իրական պատճառը: Իսկ դա Ռ. Քոչարյանի գործի վարույթ ընդունելն ու ամենայն հավանականությամբ իրենց համար ոչ ցանկալի որոշման կայացման հնարավոր հավանականությունն է:

ՍԴ-ն և մասնավորապես նախագահ Հրայր Թովմասյանը, հրաշալի հասկանալով Քոչարյանի գործում իրավական հիմքերի բացակայության հանգամանքը, բայց և խուսափելու համար հնարավոր որոշման քաղաքական շահարկումներից,՝ խորհրդատվության նպատակով նախքան վարույթ ընդունելը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով` խորհրդատվական նկատառումներով վերջիններիս դիրքորոշումը պարզաբանելու համար: ԵՎ եթե միջազգային իրավական գնահատականը երկրորդ նախագահի շահերի պաշտպանության տեսանկյունից լինի դրական, ապա ՍԴ-ի որոշումը կլինի բացառապես իրավական, իսկ Ռ. Քոչարյանի շուրջ ձևավորված գործընթացը` քաղաքական: Հենց զարգացման հնարավոր այս տարբերակն է տագնապ առաջ բերել իշխող քաղաքական թիմի շրջանակներում: Նրանք իրականում հրաշալի հասկանում են, որ Քոչարյանին հասցեագրված մեղադրանքը «փուչիկ» է: Այդ պատճառով էլ Ա. Սիմոնյանը հայտարարում է, որ եթե Հ. Թովմասյանի հրաժարականի ճանապարհով «ճգնաժամը» հաղթահարել չհաջովեց, կփորձեն գտնել այլ լուծում:

Իսկ ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի կողմից բերվող եթերային պատճառաբանություններին, թե իբր Հրայր Թովմասյանն է հեղինակել ներկայիս «վատ» Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը, ապա պետք է հիշեցնել, որ իրավական այդ փաստաթղթերի փոփոխության խնդիրը հենց իրենք են սահուն հեռացրել «հեղափոխության» քաղաքական օրակարգից: Ժամանակը ցույց տվեց, որ «ուրիշի հագով կարված» Սահմանադրության մեջ բավականաչափ «հարմարավետ» տեղավորվել են թե՛ վարչապետը, և թե՛ քաղաքական թիմը, իսկ «վատ» Ընտրական օրենսգիրքը (եթե չհաշվենք իմիտացիան, թե իբր ցանկանում էին այն փոխել, բայց ընդհամենը մեկ ձայն չբավականացրեց) հնարավորություն ընձեռեց կյանքում 20 հոգու «չբարևած» մարդկանց» ստանալ 20 հազար և ավելի քվե...

Փուչիկը պայթելու առանձնահատկություն ունի....

***

Տաղանդավոր հեղափոխականները հաղթում են առանց հեղափոխություն անելու...

Տաղանդավոր դատավորը ուզի-չուզի պետք ա կալանքը տա...

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից