Գիտնականները բացահայտել են ճարպակալման համաճարակի տարածման գաղտնիքը
Նյու Յորքի համալսարանի եւ ամերիկյան գիտական այլ կենտրոնների մասնագետները բացահայտել են ճարպակալման համաճարակի տարածման գաղտնիքը։ Թվում էր, թե դրա գլխավոր «մեղավորը» այսպես կոչված «մետաբոլիկ արգելակումն» է, որը մարդու նախնիներին պաշտպանել է քաղցից՝ օգնելով էներգիայի պաշարներ կուտակել օրգանիզմում։
Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են ամերիկյան հեռուստաշոուի մասնակիցներին, որոնք սկզբում կորցնում էին ավելորդ քաշը, իսկ հետո նորից քաշ հավաքում։ Պարզվել է, որ նիհարելուց 30 շաբաթ հետո նրանց օրգանիզմում նվազել է այն ցուցանիշը, որը հայտնի է որպես մետաբոլիզմի արագություն հանգստի վիճակում (RMR)։ Չափելով նույն մարդկանց RMR-ը վեց տարի հետո՝ գիտնականները պարզել են, որ «մետաբոլիկ արգելակի» մեխանիզմը դեռեւս շարունակել է աշխատել։ Դա նշանակում է, որ փորձարկվողները ավելի քիչ էներգիա են ծախսել կենսագործունեության պահպանման համար եւ արդյունքում քաշ են հավաքել։
Կրծողների վրա փորձերը ցույց են տվել, որ RAGE սպիտակուցը (գլիկավորման վերջնարդյունքի ռեցեպտոր) առավել ակտիվ է, եթե օրգանիզմը ենթարկվել է մետաբոլիկ սթրեսի։ Այդպես պատահեց նաեւ հեռուստաշոուի մասնակիցների հետ, որոնց մոտ սթրեային վիճակում քաշի պակասումը կանգ առավ։ Բայց խնդիրն այն է, որ «մետաբոլիկ արգելակը», ամենայն հավանականությամբ, ակտիվանում է նաեւ չափից շատ ուտելիս։ Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ օրգանիզմը շատ ուտելուց առաջացած սթրեսը դիտարկում է որպես սթրես, որն առաջ է եկել քաղցից, եւ արգելակում է ճարպը մաշելու կարողությունը։
Կատարված աշխատանքի արդյունքները ներկայացված են Cell Reports ամսագրում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ