Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Իջևանում անհամաչափ ուժ է կիրառվել

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Իջևանում ոստիկաների կողմից եղել է ոչ համաչափ ուժի կիրառում: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, թեև իրենք դեպքի ժամանակ տեղում չեն եղել, սակայն մշտադիտարկում են իրականացրել համացանցով:

Իշխանության ներկայացուցիչների պնդումները, թե ոստիկանները բաց ձեռքերով են եղել, չեն ունեցել մահակներ, Ա.Իշխանյանի տարակուսանքն են հարուցում. «Դա ի՞նչ է նշանակում՝ ընդհանրապե՞ս ուժ չեն կիրառել, թե՞ համաչափ են կիրառել: Ես, ճիշտն ասած, իշխանության ներկայացուցիչների ասածը չեմ տեսել: Եթե ուժ կիրառված չլիներ, փողոցները մինչև հիմա փակ կլինեին: Այսինքն՝ ուժ կիրառվել է, հետևաբար՝ իշխանությունները հավանաբար նկատի ունեն, որ համաչափ է կիրառվել: Բայց մի հարց տամ՝ երբևէ ՀՀ որևէ իշխանության կողմից եղե՞լ է գնահատական, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումն անհամաչափ է եղել: Համենայն դեպս, ես գրեթե վստահ կարող եմ պնդել, որ որոշ դեպքերում անհամաչափ է եղել ուժի կիրառումը: Մարդկանց վկայությունները, գիշերվա ռեյդերը, երբ մարդկանց բավականին կոպտորեն բերման են ենթարկել, հուշում են, որ անհամաչափ ուժի կիրառում եղել է»:

Իշխանությունների պնդումներին, որ Իջևանում փողոցներ փակելը չի կարելի համեմատել հեղափոխության օրերին փողոցներ փակելու հետ, քանի որ այն ժամանակ փողոց փակվում էր օրինական պետություն կառուցելու նպատակով, իսկ իջևանցիները փողոց փակել են՝ հանուն ապօրինի ծառահատումների, Ա.Իշխանյանը պատասխանեց մի ձևակերպմամբ. «Հաղթողներին չեն դատում»:

Ըստ նրա՝ անտառահատումների, Սևանի հետ կապված իրադրությունը մեր երկրում ցույց է տալիս ընդհանրապես մեր ժողովրդի, հասարակության վերաբերմունքն իր երկրի նկատմամբ. «Մի կողմ թողնենք հայրենասիրական երգերն ու կենացները, իրականում բնության նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս, որ մենք մեր երկիրը չենք սիրում: Բնության մեջ ծառ, լիճ թե ինչ կլինի, մենք դրանում միայն տեսնում ենք անձնական շահ և բացարձակ չենք տեսնում հայրենիք ու գեղեցկություն: Սա է վկայում նաև համատարած աղբը Հայաստանում, որ կարելի է ասել՝ Հայաստանն աղբավայր է բաց երկնքի տակ:

Եվ երբ ես ասում եմ՝ հասարակություն, նկատի ունեմ բոլորիս՝ և՛ իշխանություն, և՛ ժողովուրդ: Եվ սա ամենամեծ ու կարևոր հարցերից մեկն է Հայաստանում, որը չգիտեմ, թե ինչպես պետք է լուծվի, որովհետև դրա համար հասարակության մտածողության փոփոխություն է պետք, որը պետք է սկսվի ընտանիքից, դպրոցից, բայց այդ միտումները ես չեմ տեսնում:

Եվ այս ամեն ինչը բերում է երկրի ավերմանը՝ հայրենասիրական կենացների ներքո: Այսինքն՝ առաջին՝ եթե դա լիներ միայն ինչ-որ մի խավի գործունեությունը, ապա Հայաստանը համատարած աղբի մեջ չէր լինի: Երկրորդ՝ եթե ՀՀ և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները իսկապես մտածեին Հայաստանի բնության պահպանության մասին, ապա դա ոչ միայն դաստիարակություն կլիներ, այլ նույն անտառամերձ շրջաններում բնակավայրերի համար էներգետիկ այլընտրանքներ կստեղծեին, զեղչ գներով գազ կմատակարարեին, և այլն: Բազմաթիվ մեթոդներ կան: Կամ՝ այս տարիների ընթացքում ամբողջ Հայաստանը պետք է լիներ կաթիլային ոռոգման տակ, ջրանցքները վերանորոգվեին, ոչ թե ամեն տարի Սևանից ջուր բաց թողնվեր: Մի խոսքով՝ սա լուրջ համակարգային խնդիր է, հեշտ է հայտարարություններ անելը, որ ամեն դեպքում պետք է արգելվի այսինչը կամ այնինչը, կարծես թե նոր իշխանությունները պատրաստ են անել, և պետք է նրանց աջակցել»:

Դիտարկմանը, որ, փաստորեն, սերունդների իրավունքներն են նաև խախտվում, իրավապաշտպանը պատասխանեց. «Իհարկե, բայց ոչ միայն սերունդների իրավունքն է խախտվում, Հայաստանն արդեն վերածվում է անապատի, և մեր ժողովրդի գիտակցության մեջ մտած է՝ այսօր այս ծառը կտրեմ, արտեզյան ջուրն անխնա օգտագործեմ, իսկ թե ինչ կլինի հետո՝ թքած, ես երեխաներիս հետ կգնամ արտասահման: Մենք մեր երկիրը չենք սիրում: Իսկ հայրենասիրությունն ամեն մի թուփն ու ծաղիկը սիրելն ու պահպանելն է, ոչ թե օրվա շահի համար անխնա ամեն ինչ ոչնչացնելը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփելով Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից՝ արձանագրել էր, որ բերման ենթարկված և ձերբակալված անձինք առանձնազրույցների ընթացքում պնդել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց անհիմն են բերման ենթարկել, չեն տրամադրել որևէ տեղեկություն բերման ենթարկելու հիմքերի կամ պատճառների մասին. դա արվել է միայն Երևանում՝ ոստիկանության վարչություն բերվելուց հետո: Ավելին, ըստ նրանց՝ արգելանքի վերցնելը տեղի է ունեցել գիշերը, երբ իրենք իրենց ընտանիքների անդամների, այդ թվում երեխաների հետ քնած են եղել, իրենք ոստիկանություն են տարվել գրեթե մերկ վիճակում՝ ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի ունեցել երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ՝ բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտութ­յուններով:

Այս մասին նշել են նաև արգելանքի վերցվածների ծնողները Իջանում նրանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում: Ըստ բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց գտնվելու վայրի մասին իրենց ընտրած անձին հնարավորություն են ունեցել տեղեկացնել միայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում՝ Երևանում: Ըստ Պաշտպանի աշխատակազմին փոխանցած տեղեկությունների՝ այս իրավունքի հետաձգման համար պատճառաբանություն չի բերվել և որևէ ակտ չի կայացվել: Իրականում, այս իրավունքը երաշխավորած է ՀՀ Սահմանադրությամբ և ամրապնդված է երաշխիքներով, եթե անհրաժեշտ է լինում հետաձգել:

Դրանից բացի, ոստիկանությունում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մեկօրյա աշխատանքը հնարավորություն է տվել արձանագրել, որ ոստիկանության համապատասխան մատյաններում ազատությունից զրկման սկզբնական պահ է ֆիքսվում ոչ թե անձին փաստացի արգելանքի վերցնելու, այլ ոստիկանության վարչություն մուտք գործելու պահը և ժամանակն էլ հաշվվում է հենց այդ պահից: Խոսքն, օրինակ, վերաբերում է մինչև 3 ժամով անձին ազատությունից զրկելու օրենսդրական հնարավորությանը: Այս հարցն առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում մարդիկ Երևան էին տեղափոխվում Իջևանից, իսկ այդ ժամանակը նույնպես պետք է հաշվել ազատությունից զրկելու ժամանակի մեջ: Հարցն այն է, որ միջազգային իրավաբանությամբ՝ մարդը համարվում է ազատությունից զրկված այն պահից սկսած, երբ նա ստիպված է հետևել ոստիկանի կամքին և չի կարող ինքնակամ լքել իր գտնվելու վայրը: Հետևաբար, ժամանակն էլ պետք է հաշվել հենց այդ, այսինքն՝ ազատությունից փաստացի զրկելու պահից՝ անկախ նրանից, թե ինչ վարույթ է իրականացվում (քրեական, վարչական կամ այլ), աշխարհագրորեն որտեղ է այդ վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրը կամ որն է վարույթի համար որոշված ենթակայությունը: