«Հայաստանը ներդրումների համար լավագույն երկրներից է». բլոգեր Նուսեյր Յասինը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Արաբական ծագմամբ հայտնի իսրայելցի բլոգեր Նուսեյր Յասինը (Նաս Դեյլի), որը վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան 60 երկիր է այցելել, իր Facebook-ի էջում հրապարակված նոր տեսանյութում պատմել է, թե աշխարհի որ չորս երկրներում կարելի է ներդրումներ անել և չկորցնել գումարը:
Բլոգերն առաջին հերթին խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել Հայաստանում, ուր նա այցելել էր 2018 թվականի ամռանը:
«Հայաստանում ներդրումներ չկատարելու բազմաթիվ պատճառներ կան։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ լեզվով են նրանք խոսում։ Բայց կա մի շատ կարևոր պատճառ, որի համար անհրաժեշտ է ներդրում կատարել այս երկրում, և դա հենց հայերն են, այդ երկրի մարդիկ»,- իր տեսանյութում հայտնել է բլոգերը:
Նա պատմել է նաև, որ աշխարհում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ, որոնք պատրաստ են զարգացնել փոքր հարավկովկասյան երկիրը՝ ներդրումներ կատարելով կրթության, ստարտափների և անշարժ գույքի մեջ:
Յասինի խոսքով՝ Հայաստանում ներդրված 1000 դոլարն ակնթարթորեն տասն անգամ կավելանա:
Բլոգերն իր նոր տեսահոլովակում խորհուրդ է տվել ներդրումներ կատարել նաև ԱՄՆ-ի Յուտա նահանգում, Սինգապուրում և Շրի Լանկայում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան