Լեդի Գագայի մայրը նշել է, թե ով է մեղավոր Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի բաժանության համար
Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագայի մայրը՝ Սինթիա Ջերմանոտան, մեկնաբանել է դերասան Բրեդլի Կուպերի և ռուս մոդել Իրինա Շեյքի ամուսնալուծությունը, գրում է kp.ru-ն:
Նշվում է, որ գործակալության լրագրողը Լեդի Գագայի մորը սպասել է այն գեղեցկության սրահի մոտ, որտեղ կինը սիրում է հարդարել վարսերը: Սակայն գեղեցկության սրահի անձնակազմը խնդրել է չանհանգստացնել երգչուհու մորը, ընդ որում՝ նրանք համաձայնել են օգնել և անձամբ լրագրողին հետաքրքրող հարցերն ուղղել Ջերմանոտային:
Նշվում է, որ Ջերմանոտան աշխատակիցներից մեկի միջոցով պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ Լեդի Գագան է մեղավոր Բրեդլիի և Շեյքի բաժանության համար, երգչուհու մայրը պատասխանել է. «Ամեն ինչում միշտ տղամարդիկ են մեղավոր»:
Վերջերս հայտնի էր դարձել, որ Կուպերը և ռուս մոդել Իրինա Շեյքը չորս տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են:
Նշենք, որ Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են 2018-ին՝ «Աստղը ծնվեց» ֆիլմի էկրան բարձրանալուց անմիջապես հետո: Վերջերս լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Լեդի Գագան տեղափոխվել է դերասանի նյույորքյան բնակարան և այժմ զբաղված է տան ինտերիերով:

![]()


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»