Marvel-ը ներկայացրել է առաջիկա 2 տարում սպասվող ֆիլմերի ցանկը
Ամերիկյան Marvel կինոստուդիան, որն ընդգրկվում է The Walt Disney Co ընկերության կազմում, Սան Դիեգոյում անցկացվող Comic Con փառատոնում ներկայացրել է կինոաշխարհի 4-րդ փուլի սպասվող ֆիլմերն ու սերիալները:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ստուդիան հայտարարել է հինգ ֆիլմի և հինգ սերիալի մասին, որոնք մինչև 2021-ի վերջը կհեռարձակվեն «Disney +» ծառայությամբ: Առաջինը նշված ֆիլներից էկրան կբարձրանա Սքարլեթ Յոհանսոնի գլխավոր դերակատարմամբ «Սև այրին» ֆիլմը, որը վարձույթում կհայտնվի 2020-ի մայիսի 1-ին:
Հաջորդ ֆիլմը, որը կթողարկվի 2020-ի նոյեմբերի 6-ին, կոչվում է «Հավերժները»: Ֆիլմում կնկարահանվեն Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդդենը, Կումեյլ Նանջիանին, Սալմա Հայեկը: Նկարահանումները մեկնարկելու են աշնանը:
Եվս մեկ ֆիլմ կթողարկվի 2021-ի փետրվարի 12-ին: Այն կկոչվի «Շան Չի և տաս մատանիների առասպելը»: Ժապավենը կպատմի մարտարվեստների վարպետի մասին, որը որևէ գերունակություններ չունի: Գլխավոր դերը կմարմնավորի ասիական ծագմամբ դերասան Սումի Լյուն:
2021-ի մայիսին էկրան կբարձրանա «Դոկտոր Սթրենջի» շարունակությունը, որն, ըստ ռեժիսոր Սքոթ Դերիկսոնի, կդառնա Marvel-ի կինոպատմության ամենասարսափելի ֆիլմը»: Գլխավոր դերերը կմարմնավորեն Բենեդիկտ Քամբերբաթչը և Էլիզաբեթ Օլսենը:
Վերջին հայտարարված ֆիլմը կներկայացվի 2021-ի նոյեմբերի 5-ին: Այն կլինի Թորի մասին ասքի չորրորդ մասը, որում գլխավոր դերերով կրկին հանդես կգան Քրիս Հեմսվորթը և Թեսսա Թոմփսոնը: Բացի այդ, Ջեյն Ֆոսթերի կերպարը կրկին կմարմնավորի Նատալի Պորտմանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...