Հիմա համոզվեցիք, որ ոչ թե անտառն են ուզում փրկել, այլ ուզում են միայն իրենք «փետի գործ» անեն
Իջեւանում տեղի ունեցած աղմուկ-աղաղակի ընթացքում միտումնավոր չլսվեց հիմնական բողոքի ձայնը՝ ինչու ոմանք պետք է անտառը կտրեն, իսկ մենք՝ ոչ: Իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունեցող լրատվամիջոցները իրավիճակը ներկայացրին այնպես, թե իբր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուզում են վերացնել անտառահատումները, իսկ ցուցարարները դեմ են դրան:
Իրականում բողոքի գործողության մասնակիցներն ընդամենը ուզում էին հասկանալ, թե ինչո՞ւ պետք է արտոնյալներն իրավունք ունենան անտառահատումներ անել, իսկ իրենք՝ ոչ:
Տեղի ունեցավ այն, ինչ ամիսներ առաջ Ազատության հրապարակի հարակից սրճարանների հետ: Ժողովրդին ներկայացրին, թե իբր սրճարաններն ապամոնտաժվում են, վերականգնում յոթանասունականների պատկերը, բայց իրականում ապամոնտաժեցին երկու ամենափոքր սրճարանները, որ մյուսների գործերն ավելի լավ ընթանան:
Հիմա ո՞վ է հիշում սրճարանների պատմությունը՝ կասեր Հիտլերը, եթե ապրեր մեր օրերում եւ Երեւանում: Իսկապես՝ ո՞վ է հիշում: Միայն մի քանիսը: Ո՞ւր են իրենց ճղողները, որ ուզում էին Հայկոյի ոտքերի տակն ընկնել սրճարաններն ապամոնտաժելու համար եւ գոռում էին, թե կեցցե այն իշխանությունները, որ վերականգնում են կանաչ տարածքները:
Ազատության հրապարակը, ինչպես նախկինում, այսօր էլ շրջափակված է սրճարաններով: Անտառն այսօր էլ կտրում են: Նայեք լուսանկարը, որ արվել է հենց այն օրը, երբ Իջեւանում բողոքի գործողություններ էին: Ոստիկանությունն ասում է, թե ավտոմեքենան ուներ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Հիմա հասկացա՞ք, թե իրականում ինչ է կատարվում: Հասկացա՞ք, որ խոսքը ոչ թե ծառահատումներն ընդհանրապես արգելելու, այլ այն մենաշնորհային դարձնելու մասին է: Խեղճերին, թույլերին հանում են, որ իշխանությունների բարեհաճությունն ունեցողները հսկայական շահույթ եւ մենաշնորհ ստանան:
Այնպես որ, մի փորձեք այլ իրականություն ներկայացնել: Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ սուտը անգամ երեք օրվա կյանք չունի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան