Բինգյոլում հերթով վերացվում են հայկական հետքերը
Թուրքական Demokrathaber կայքը անդրադարձել է Արեւմտյան Հայաստանի Բինգյոլի շրջանի (Ճապաղջուր) հայկական հետքերի վերացման խնդրին։
Թուրքական կայքը նշում է, որ հերթականությամբ վերացվում են Հայոց ցեղասպանությունից հետո շրջանում մնացած հայկական մշակութային ու հոգեւոր կառույցները։
«Հիմնականում քանդում են հայկական եկեղեցիները, իսկ որոշները որպես ախոռ են օգտագործում։ Չքանդված եկեղեցիներից մեկը գտնվում է Ադաքլը շրջանի կենտրոնում, որի հենց կողքին մզկիթ է կառուցված։ Տեղացիները չգիտեն եկեղեցու անունը, սակայն շեշտում են, որ այն հայկական է եղել»,–նշվում է Demokrathaber–ում։
Թուրքական կայքը անդրադարձել է նաեւ մեկ այլ ավերված հայկական եկեղեցու՝ Սուրբ Գեւորգի վերականգնման հարցին, քանի որ երեք տարի առաջ նահանգապետը խոստացել էր վերանորոգել, սակայն մինչ այժմ ոչ մի քայլ չի արվել եւ եկեղեցին անդառնալիորեն ոչնչանում է։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը