Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում խմորումները շարունակվում են։ Եթե առաջիկայում վարչապետը կամ իր աշխատակազմից որեւէ մեկը չընդունի կենտրոնի աշխատակիցներին, չի բացառվում, որ նրանք գնան կառավարության «դուռը»՝ բողոքի ցույց անելու։ Կենտրոնն ընդգրկված է պետական հաստատությունների ցանկում, որը մտադիր են մասնավորեցնել։
Ըստ տեղեկությունների՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով վերջերս առավել սերտ հարաբերություններ է հաստատել ոլորտում հետաքրքրություններ ունեցող Սամվել Ալեքսանյանի հետ, մտադիր է կենտրոնը հանձնել նրան, որ ներդրումներ արվեն։
Իսկ կոլեկտիվը կարծում է, որ մասնավորեցումից հետո կենտրոնը որպես բուժհաստատություն կդադարի գործել, եւ գործարարը կառաջնորդվի բացառապես բիզնես շահով։ Օրերս նրանք բաց նամակ էին հղել վարչապետին՝ հանդիպման ակնկալիքով, որտեղ իրենց մտահոգությունները շարադրելով՝ առանց անուն տալու, ակնարկել էին։ «Մեծ հավանականությամբ, հենց նման բիզնես մտածողությամբ էլ առաջնորդվում են հնարավոր արդեն մասնավորեցման հայտ ներկայացրած կամ ներկայացվելիք դիմորդները․․․»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում