Մեծ Բրիտանիայում ընտրել են ամենասիրված ու հանրաճանաչ երգը
Երաժշտության արտոնագրմամբ զբաղվող PPL ընկերությունը նշել է այն երգը, որն ամենից հաճախ է հնչել բրիտանական ռադիոյով:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ամենասիրված ստեղծագործությունը Բրիտանիայում ճանաչվել է Snow Patrol խմբի Chasing Cars ստեղծագործությունը, որը վեցերորդ տեղն է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական աղյուսակում: Երգը թոփ-75-ում մնացել է 94 շաբաթ շարունակ: Այս տարի այն դարձել է 14-րդն ամենից շատ վաճառվող սինգլների շարքում:
Խմբի մեներգիչ Հարի Լայթբոդին, մեկնաբանելով երգի հանրաճանաչությունը, նշել է, որ այն զգացմունքային և պարզ է: «Ամենից շատ գնահատում եմ այն, թե ինչպես է երգը միավորում լսարանին: Դա ամեն անգամ հիանալի պահեր է պարգևում, երբ կատարում ես երգը», - ասել է երգիչը:
Chasing Cars երգը բրիտանական աղյուսակներից չի անհետացել ավելի քան երեք տարի: Այն հնչել է նաև «Կրքի անատոմիա» հեռուստասերիալում և «Ձևացիր իմ կինը» ֆիլմում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը