Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Անդիկի սպանության գործով. իրավապահները մեկ վարկած են քննում
«Ժողովուրդը» գրում է. «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները սպանության մեկ վարկած են քննում այժմ:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ այս տարի Նոր Նորքի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել Են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հերթին խառնվելով երկու խմբի բաժանված երխտասարդների կռվին՝ «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»:
Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչպես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Բայց այս պահին փաստ է մեկ բան, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում