Մալայզիայի նախկին թագավորը ամուսնալուծվել է միս Մոսկվայից
Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ը, որը 2018 թվականի վերջին հրաժարվել էր գահից, ամուսնալուծվել է ռուս Օքսանա Վոեւոդինայից՝ «Միս Մոսկվա 2015» գեղեցկության մրցույթի հաղթողից, հաղորդում է տեղական New Straits Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Հրատարակության զրուցակիցները նշել են, որ ամուսնալուծության մասին փաստաթղթերը հունիսի 22-ին ներկայացվել են Սինգապուրի դատարան, ձեւակերպման ընթացակարգը ավարտվել է հուլիսի 1-ին: Բացի այդ աղբյուրները թերթին հաստատել են ամուսնալուծության վկայականի իսկությունը, որը հայտնվել է տեղական սոցցանցերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հրատարակությունը չի նշում հարաբերությունների խզման պատճառը , սակայն հայտնում է, որ եթե հավատանք փաստաթղթին, կողմերը ձեւակերպել են իսլամի ամենախիստ ամուսնալուծություններից մեկը՝ այսպես կոչված չչեղարկվող ամուսնալուծություն: Դրա համաձայն՝ զույգը չի կարող նորից ամուսնանալ, միայն եթե կինն ամուսնանա այլ տղամարդու հետ եւ նա իր կամքով չբաժանվի նրանից կամ չմահանա:
Մալայզիայի նախկին թագավորի ամուսնալուծության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել:
Բացի այդ աղբյուրները թերթին հայտնել են, որ թագավորական ընտանիքը մտահոգված է եղել Instagram-ում Վոեւոդիանի գրառումից, որում նա նշել է, որ իր որդին Մալայզիայի ապագա թագավորն է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ