Արհեստական բանականությունը Ռուբիկ խորանարդը հավաքում է ընդամենը 20 քայլի միջոցով
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական բանականություն, որը Ռուբիկ խորանարդը (Ռուբիկ-կուբիկ) հայտնի խաղը կարողանում է հավաքել մարդուց շատ ավելի արագ և օպտիմալ քայլերով: Ինչպես տեղեկացնում է
Nature Machine Intelligence ամսագիրը, DeepCubeA անունով արհեստական բանականությունը հակառակ ուղղությամբ շարժվելով է հավաքում խորանարդի միևնույն գույները: Գործողությունը կատարվում է մարդկային տրամաբանությունից տարբերվող մեթոդով:
Արհեստական բանականությունը մտովի հետհաշվարկ է կատարում. արդեն հավաքված խորանարդի հետքայլերով հասնում է ելքային դիրքին և հակառակ հերթականությամբ քայլեր է կատարում: Միջինում DeepCubeA-ը հավաքում է խորանարդը 20 քայլի միջոցով, ընդ որում՝ 60,3%-ի դեպքում ընտրում է ամենակարճ ճանապարհը: Մարդու կողմից խորանարդի հավաքման ռեկորդը 4 վայրկյանի սահմաններում է: Բայց մարդու գործողությունները պակաս արդյունավետ են: Մարդը կատարում է շուրջ 50 գործողություն, այսինքն՝ մարդու պարագայում օպտիմալությունը պակաս է մոտ 2,5 անգամ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ