Սոցիալական ցանցերը նվազեցնում են դեռահասների ինքնագնահատականը եւ դեպրեսիա առաջացնում. հետազոտություն
Մոնրեալի համալսարանի եւ Սեն Ժյուսթինի համալսարանի բժշկական կենտրոնի (Կանադա) մասնագետները մատնանշում են սոցիալական ցանցերի բացասական ազդեցությունը դեռահասների հոգեկանի վրա։ Համաձայն JAMA Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության, դրանք իջեցնում են թինեյջերների ինքնագնահատականը՝ դրանով իսկ դեպրեսիա առաջացնելով։
Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ հոգեկան խանգարման առաջացման նախադրյալ է դառնում այն, որ սոցիալական ցանցերում դեռահասները տեսնում են ավելի բարեկեցիկ հասակակիցների կերպարներ։ Նրանց կարծիքը հաստատում է բազմամյա հետազոտությունը, որին մասնակցել է 12-16 տարեկան մոտ 4 հազար թինեյջեր։ Փորձարկվողները պետք է կանոնավորապես տեղեկացնեին այն մասին, թե որքան ժամանակ են կորցնում հեռուստատեսության, համակարգչի եւ սոցիալական ցանցերի վրա, ինչպես նաեւ պատմեին իրենց հոգեվիճակի մասին։
Պարզվել է, որ դեպրեսիայի առաջացման ախտանշանները խորացել են այն ժամանակի ավելացմանը հավասարաչափ, որը դեռահասները ծախսել են սոցիալական ցանցերի եւ հեռուստահաղորդումների դիտման վրա։ Բանն այն է, որ ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում նրանք հաճախ տեսնում են իրենց ավելի բարեկեցիկ եւ երջանիկ հասակակիցների կերպարներ, որոնք ավելի հետաքրքիր ու հագեցած կյանք են վարում։
Հատկանշական է, որ գիտնականները չեն հայտնաբերել կապ դեպրեսիայի եւ տեսախաղերի կամ այլ՝ սոցցանցերի հետ չկապված նպատակներով համակարգչի օգտագործման միջեւ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ