Սննդաբաժնում միջատներին ներառելը կարող է օրգանիզմը պաշտպանել քաղցկեղից
Հռոմի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդում որոշ տեսակի միջատների օգտագործումը օգտակար է առողջության համար:
Անցկացված հետազոտությունների համաձայն՝ միջատների մեջ պարունակվում են ավելի շատ հակաօքսիդանտներ, քան օրինակ նարնջի հյութում:
А, С եւ Е վիտամինների հետ դրանք արգելակում են օրգանիզմում պոտենցիալ վտանգավոր ազատ ռադիկալների առաջացումը՝ դրանով իսկ ԴՆԹ-ն պաշտպանելով վնասվածքներից: Հավելենք, որ ինչպես հայտնի է, ԴՆԹ-ի վնասվածքները կարող են քաղցկեղ առաջացնել:
Գիտնականները պարզել են, որ ծղրիդներում եւ շերամի որդերում 5 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ են պարունակվում, քան նանրջի հյութում, իսկ շերամի որդում եւ կնճիթավոր ճպուռում 2 անգամ ավելի շատ, քան ձիթայուղում:
Պրոֆեսոր Մաուրո Սերաֆինին նշում է. ուտելի միջատները սպիտակուցի, պոլի ոչ հագեցած ճարպաթթուների, հանքանյութերի, վիտամինների եւ բջջաթաղանթի հիանալի աղբյուր են: Նա մատնանշել է, որ առնվազն երկու միլիարդ մարդ (կամ աշխարհի բնակչության մեկ քառորդը) պարբերաբար միջատներ է ուտում:
Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ