«Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանցը՝ «Ոսկե ծիրանի» ու կինոգործիչների միությունից հեռանալու մասին
Այս տարի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը աղմկահարույց քննարկումների կիզակետում էր տարբեր հարթակներում: Ամեն ինչ սկսվեց պաստառներից՝ «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Փախած կինո գալի՞ս ես» գրություններով պաստառներն իրարամերժ գնահատականների արժանացան, իսկ հետո արդեն՝ նաև ֆիլմերի ցանկը:
Հիշեցնենք, որ ֆիլմերին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. «Երևանում երեկ թուրքական ֆիլմ եմ դիտել։ Թուրքերենով։ Թուրք զինվորների մասին, որ սուզանավում էին ծառայում։ …Կինոթատրոն գնացել էի լրիվ այլ ֆիլմ նայելու…Դահլիճից դուրս գալը չափազանց անհարմար էր, մտքումս որոշեցի՝ թքած, մի 20 րոպե կհամբերեմ։ 20-ը 40 դարձավ, վերջապես ֆիլմն ավարտվեց ու… «Իմ նոր տարին» ֆիլմի փոխարեն սկսվեց մեկ ուրիշ այլանդակություն՝ վրացական մի ֆիլմ տրանսգենդեր կնոջ մասին։ Իսկական պոռնկություն, որի առաջին իսկ րոպեներից տիկնոջս հետ լքեցինք դահլիճը։ Հետո արդեն «Ոսկե ծիրան» փառատոնի կայքում նայեցի ֆիլմի մասին գրվածքը, որտեղ բառացիորեն նշված է հետևյալը. «Ֆիլմն ինտիմ ուղևորություն է, որը բացահայտում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ աշխարհն ու մտքերը. նա ազատության սեփական ձգտման և ծնողների ավանդական ակնկալիքների ծուղակն է ընկել»։
Ի դեպ, տրանսգենդերի մասին պատմող ֆիլմը՝ Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին», որը ցուցադրվել էր այլ ֆիլմի փոխարեն, կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում արժանացավ «Արծաթե ծիրան» մրցանակի:
Հայտնի մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը սույն ֆիլմի մրցանակակիր դառնալու մասին հրապարակումը տեղադրելով իր ֆեյսբուքյան էջում՝ նշել էր, որ դիմում է գրել՝ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու համար:
Սահակյանցը գրում է, որ դիմումը ներկայացրել է իր և Լ. Սահակյանցի անունից, ով միության անդամ է ավելի քան 30 տարի:
168.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց պատճառները. «Փաստը, որը եղավ, մրցանակը, որը հանձնվեց մի փառատոնի անունից, որի փաստացի ղեկավարն է Հարություն Խաչատրյանը, ով նաև Հայաստանի կինոգործիչների միության նախագահն է… Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում. իմ և մայրիկիս անունից գրեցի դիմում, ով 30 տարուց ավելի միության անդամ էր»:
Մեր հարցին, թե՝ արդյոք փորձե՞լ եք խնդիրը քննարկել միության նախագահի հետ, Դ. Սահակյանցը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև անիմաստ է, ու գիտեմ, որ, քանի տարի է արդեն՝ փորձ էր արվում՝ նման ֆիլմեր բերվեին կինոփառատոնի շրջանակներում՝ «գեյհամայնքի» մասին նկարահանված ֆիլմեր:
Իսկ մենք այս տարի հասել ենք նրան, որ և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ֆիլմեր են ցուցադրվել, և՛ տրանսգենդերի մասին ֆիլմեր, ինչն անընդունելի է ինձ համար»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...