ԱՄՆ-ում սկսվել է անօրինական միգրանտների մասշտաբային արտաքսում
ԱՄՆ միգրացիոն և մաքսային ծառայությունը (ICE) վերսկսել է իր՝ ավելի վաղ հայտարարված միջոցառումները՝ ուղղված հազարավոր անօրինական ներգաղթյալների ձերբակալությանը, որոնց տրվել է երկիրը լքելու ցուցում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Անօրինական ներգաղթյալների ձերբակալությունները սկսվել են հանգստյան օրերին Նյու Յորքում և մի շարք այլ քաղաքներում։
Դեռևս հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալների արտաքսման օպերացիայի մեկնարկի մասին։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































