Վլադիմիր Զելենսկին Օդեսայի բնակիչների հետ լողացել է Սև ծովում (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսա կատարած աշխատանքային այցի շրջանակներում իր աշխատակիցների և տեղի բնակիչների հետ լողացել է Սև ծովում: Տեսանյութը հրապարակվել է նախագահի Ֆեյսբուքի պաշտոնական էջում: Փոխանցում է РИА Новости-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքային օրվա մեկնարկից առաջ Զելենսկին որոշել է ստուգել Սև ծովի ջրի ջերմաստիճանը: Տեսանյութում երևում է, որ Ուկրաինայի առաջնորդի այցն անակնկալ էր տեղի բնակիչների համար: Նրանք շրջապատել էին Զելենսկիին` փորձելով լուսանկարվել նախագահի հետ: Ոմանք հարցեր էին ուղղում նրան, ոմանք էլ հետևում էին հեռվից:

















































