Իրանը պաշտպանում է միացյալ Չինաստանի քաղաքականությունը
Իրանը պաշտպանում է միացյալ Չինաստանի քաղաքականությունը եւ խստորեն դատապարտում այդ երկրի ներքին գործերին միջամտելու` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիային ոչ կառուցողական քաղաքականությունը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն անընդունելի է համարել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ Չինաստանի ներքին գործերին միջամտելու փորձերն ու վերջին օրերում Հոնկոնգում եւ Թայվանում այդ երկրների սադրիչ գործողությունները:

















































