Ճապոնիայի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի ափերի մոտ՝ Օկինավա հարավային պրեֆեկտուրայի մերձակայքում, 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 350 կմ դեպի հյուսիս՝ պրեֆեկտուրայի վարչական կենտրոնում։ Տարերքի օջախը գտնվել է մոտ 237 կմ խորության վրա:
Հնարավոր տուժածների, ավերածությունների և ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































