Կոսմետիկայի «անպատշաճ» գովազդը զայրացրել է համացանցի օգտատերերին
Ավստրալական Benefit կոսմետիկայի ընկերությանը համացանցում քննադատել են կոսմետիկայի չափից դուրս «անպատշաճ» գովազդի համար: Այս մասին հայտնել է The Sun-ը:
Մեծ աղմուկ հանած տեսանյութում դեմքի տոնային քսուքի անիմացիոն սրվակը համբուրվում է սպունգի հետ, ապա` թաքնվում ծածկոցի տակ:
Շատ հետևորդներ քննադատել են ընկերությանը «անպատշաճության» համար: Նրանք նշել են, որ կարիք չկա «սեքսուալացնել կոսմետիկ միջոցները» և, որ «նրանց էջին հետևում են բազմաթիվ անչափահասներ»:
Բրենդի ներկայացուցիչներն արձագանքել են քննադատությանը և ներողություն խնդրել: Չնայած դրան՝ տեսանյութը չի հեռացվել ընկերության էջից:

















































