Հանրային ինչպիսի՞ պահանջի արդյունքում է Ոսկե Ծիրանը որոշել Երևանում ադրբեջանական ֆիլմ ցուցադրել
Այսօր՝ ժամը 19:00-ին, Կինո-Մոսկվայում, Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու է ադրբեջանական ֆիլմ: Ես լինելով ՀՀ հարկատու քաղաքացի և լիարժեք իրավունք ունեմ հարցնելու՝
Հանրային, հասարակական ինչպիսի՞ պահանջի արդյունքում է Ոսկե Ծիրան լվացքատունը որոշել հարկատուների գումարներով Երևանում ադրբեջանական ֆիլմ ցուցադրել։
Արդյոք հիշյալ լվացքատունը չի՞ հասկանում, որ այդ ցուցադրությամբ սադրում է գործողություններ, որոնք հնարավոր է, ոչ դրական լույսի ներքո ներկայացնեն Հայաստանի հանրությանը և հարվածեն Հայաստանի վարքին։
Արդյոք ադրբեջանական ֆիլմի ցուցադրությանը նախորդե՞լ է, զուգորդելո՞ւ է կամ հաջորդելո՞ւ է հայկական ֆիլմի ցուցադրություն լվացքատան սրտի քաղաք Բաքվում։ Ու եթե ոչ, ո՞վ է իրավունք տվել գնալ միակողմանի տխմար քայլերի՝ երկու ժողովուրդների հակամարտության այս բարդ փուլում։
Ֆիլմի դիտորդներին էլ խորհուրդ կտամ՝ դիտելու պահին չմոռանաք, որ ամեն օր Ադրբեջանը կրակում է մեր սահմանը պահող զինվորների ուղղությամբ։
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը