Օդաչուն ղեկին ուշագնաց է եղել
Montenegro Airlines ավիաընկերության Մոնտենեգրո-Մոսկվա չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կալուգայում առաջին օդաչուի գիտակցությունը կորցնելու պատճառով: Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը:
Տեղի ունեցածի մասին անձնակազմին առաջինը հայտնել է երկրորդ օդաչուն, որն էլ հենց ինքնաթիռը «նստեցրել է» Կալուգայում:
Ավիացիոն ծառայության ներկայացուցիչները նշել են, որ վայրէջքը նորմալ է եղել, տուժածներ չկան: Օդաչուին հոսպիտալացրել են:

















































