Ուկրաինան լքում է ԱՊՀ հերթական համաձայնագիրը
Ուկրաինայի կառավարությունն այդ երկրի Ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ որոշում է կայացրել դադարեցրել է իր մասնակցությունն ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում բեռնատարների կշռման վկայագրի ներդրման մասին միջազգային համաձայնագրին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Համաձայնագիրն ԱՊՀ երկրների միջև կնքվել էր 2004 թվականին, Ուկրաինայում ուժի մեջ էր մտել 2006 թվականին:
Այն նպատակ ունի համակարգել համապատասխան վկայագրերի տրամադրումը, ինչպես նաև դյուրացնել կազմակերպության անդամ երկրների տարածքում սահմանը հատելու գործընթացը:

















































