Ռուսաստանում մերժել են կնոջը բնակարան տրամադրել՝ 55 տարի սպասելուց հետո
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան Ուդեում բնակչին, որը բնակարան ստանալու համար հերթագրվել էր դեռևս 1964 թվականին, այսքան տարի անց հրաժարվում են բնակարան տրամադրել, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով հանրապետական դատախազության մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանը հրաժարվել է կնոջը բնակարան տրամադրել՝ պատճառաբանելով, որ նա «անապահովի» կարգավիճակ չունի։
Այդ կապակցությամբ դատախազությունը հայց է ներկայացրել քաղաքապետարանի դեմ և պահանջել է ճանաչել սոցիալական վարձակալության պայմանագրով բնակարան ստանալու կնոջ իրավունքը:
Դատարանը բավարարել է դատախազի պահանջները և պարտավորեցրել կնոջը երեք ամսվա ընթացքում բնակտարածք տրամադրել:

















































