Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահը
Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Երեկ նա Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ՝ նախ բանակցություններ անցկացնելով ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ, ապա նաև դեմ առ դեմ ձևաչափով:
Երևանում Տուսկը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նախատեսված է նաև մամուլի ասուլիս:
Դոնալդ Տուսկը վաղը Երևանից կուղևորվի Բաթումի:
Հինգշաբթի օրը բաթումիում մեկնարկելու է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողավը, որին մասնակցելու են նաև Էստոնիայի վարչապետը և ևս ութ պետությունների արտաքին գործերի նախարարներ:

















































