Եվրոպական ավտոմեքենաներն իրականում 42%-ով ավելի շատ վառելիք են օգտագործում, քան իրականում գրված է թղթի վրա
Ավտոմեքենաներ արտադրողներն ու դիլերները միայն թղթի վրա են բարելավում էկոլոգիական ցուցանիշները: Եվրոպական ավտոմեքենաներն իրականում 42%-ով ավելի շատ վառելիք են օգտագործում, իսկ վնասակար արտանետումների մակարդակը բարձր է 12%-ով, գրում է «Europulse»-ը:
Նման եզրակացության են եկել գերմանական Get Real նախագծի մասնագետները: Հետազոտողները համեմատել են արտադրողների հայտարարած ցուցանիշներն իրական արդյունքների հետ: Դրա համար նրանք օգտագործել են տրանսպորտի վնասակար արտանետումների պաշտոնական վիճակագրությունն ու վառելիքի ծախսը, ինչպես նաեւ հետեւել Գերմանիայից հազարավոր վարորդների:
Հետազոտողները կարծում են, որ ավտոարտադրողներն ադապտացնում են իրենց ավտոմեքենաներն այնպես, որ դրանք անհրաժեշտ արդյունքներով լաբորատոր թեստեր անցնեն:
Նախագծի ստեղծողները մտադիր են փոփոխություններ առաջարկել ավտոմեքենաների ստուգման ոլորտում ԵՄ օրենսդրությունում՝ իրական պայմաններում առավել զգալի փորձարկումների համար:
Բացի այդ, նրանք մտադիր են բջջային հավելված թողարկել, որը կարող է վարորդներին օգնել հաշվարկել տարբեր մակնիշների ավտոմեքենաների վառելիքի ծախսը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից