Վաշինգտոնում ջրհեղեղ է. ջրով են լցվել մետրոն ու Սպիտակ տունը (լուսանկարներ)
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել, շատ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել, գրում է The New York Times-ը:
Հորդառատ անձրևները «ներխուժել» են անգամ քաղաքի մետրոպոլիտենի կայարաններ՝ մեծ ջրաշիթերով թափվելով կայարանների տանիքից, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:
Ջրհեղեղի հետևանքները նկատվել են անգամ Սպիտակ տանը, որտեղ ճեպազրույցների սենյակի հատակը ջրի տակ է անցել:
Ջրհեղեղից տուժել են նաև հարևանությամբ գտնվող Վիրջինիա և Մերիլենդ նահանգների ծայրամասերը:

















































