Ամստերդամի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել
Նիդեռլանդների մայրաքաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել: Դա տեղի է ունեցել թռիչքից առաջ դրանց քարշակման ժամանակ: Մարդատար ինքնաթիռներից մեկը պետք է ուղևորվեր Լոնդոն, մյուսը՝ Մադրիդ։
Բախման մասնակիցները եղել են Boeing 737-800 և Airbus A320 ուղևորափոխադրող ինքնաթիռները։ Բախման հետևանքով վնասվել է միայն առաջինի պոչամասը, սակայն ավիաընկերությունները որոշել են երկու դեպքում էլ թռիչքի ուղարկել այլ ինքնաթիռներ։

















































