Երգիչներին հարկելու գործընթացում ՊԵԿ-ն անցել է կոշտ միջոցների. (տեսանյութ)
Ինչպես հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, գնահատելով յուրաքանչյուր երգչի վարքագիծը՝ անձնական նամակով նրանց հրավիրում են ՊԵԿ՝ քննարկումների:
Ըստ նրա՝ երգիչներին ուղարկվող անձնական նամակներում նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության, դրանցից ստացած ու չհայտարարագրած եկամուտների վերաբերյալ:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ նկատի ունեն կոշտ միջոցներ ասելով, Դ.
Անանյանը նշեց. «Օրինակ՝ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ որ անվանական նամակ է գնում, և նրան ըստ էության առևերույթ մեղադրանք է ներկայացվում, որ օրինակ նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրնեն իրականացնելու արդյունքում դուք որևէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Կարծում եմ, որ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակությունն ունի»:
Լրագրողների մյուս հարցին, կապված ՀԴՄ չտպող բենզա և գազալցակայաններին օրվա մեջ մի քանի անգամ տուգանելու վարչապետի հանձնարարականի կատարմանը՝ ՊԵԿ նախագահը նկատեց. «Գազալցակայաններում նախկինում իրենց կատարած տնտեսական գործունեությանն առնչվող հարկային քննվող դեպքերը շարունակվում են, ամփոփվել են, և անձանց հետ դատական վեճեր կան: Ձեր ասած ՀԴՄ-ներն ընթացիկ հսկողական գործառույթների շրջանակներում են, որոնք այսօր էլ ենք իրականացնում, 6-7 անգամ հաստատ չենք արել օրվա ընթացքում, որովհետև տեխնիկապես դրա իրագործելն այդքան էլ իրատեսական չի, բայց 2-3 անգամվա դեպք ունենք»:


















































Վճարիր հարկերդ, քնիր հանգիստ եւ մուշ-մուշ
Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող մեքենաների մաքսային ձեւակերպումները իրականացվելու են Գյումրիում
Ի՞նչ պետք է իմանա բացառապես էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, մոտոցիկլետ եւ հեծանիվ ներմուծողը. ՊԵԿ-ի պարզաբանումը
Նորագավիթի ավտոմաքսատան նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի ազգականը չէ. ՊԵԿ-ը հերքում է տեղեկությունը
Պարգևատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաև առաջիկայում․ Դավիթ Անանյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից