Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արմեն Գևորգյան. Իշխանության որակի և ռիսկերի մասին

Tert.am–ը ներկայացնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է կառավարության նոր կառուցվածքին: Արմեն Գևորգյանի բնորոշմամբ՝ կառավարության նոր կառուցվածքը կիսատ լուծում է, քանի որ, ստանալով երկիրը 5 տարի կառավարելու մանդատ, կարելի էր ներկայացնել պետական կառավարման համակարգը վերևից ներքև բարեփոխելու ամբողջական ծրագիր։ Այսօրվա լուծումը, ըստ Արմեն Գևորգյանի, թերի է նաև այն պատճառով, որ իր բովանդակությամբ չի ընդգրկում բոլոր ներպետական իշխանական հարաբերությունները՝ կառավարություն-տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարման մարմիններ։ «Լուծվել է այսբերգի վերևում երևացող խնդիրը, իսկ թե ինչ կլինի ստորջրյա հատվածի հետ, դեռ հայտնի չէ»,- գրում Արմեն Գևորգյանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Կառավարության նոր կառուցվածքի քննարկման փուլում ես միտումնավոր տեսակետ չեմ արտահայտել՝ սուբյեկտիվ չընկալվելու համար։ Բայց հարցը շատ կարևոր է. ուշադիր հետևելով հնչող կարծիքներին, ցավոք, ես այդպես էլ չլսեցի որևէ ծրագրային հիմնավորում, թե ինչու է մեզ պետք կառավարության հենց այսպիսի կառուցվածք։

Ինքս դեմ չեմ եղել կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխության գաղափարին, և մշտապես հանդես եմ եկել կառուցվածքի և կազմի տեսանկյունից կոմպակտ և արդյունավետ կառավարություն ունենալու օգտին։ Սակայն երկար տարիների ընթացքում այս երկու հանգամանքները միշտ պայմանավորված են եղել քաղաքական հանգամանքներով և նպատակահարմարությամբ, այլ ոչ՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Հիմնական քաղաքական դերակատարը միշտ թիմում կոալիցիոն գործընկերներ ունենալու և նրանց կադրային նախասիրությունները հաշվի առնելու անհրաժեշտություն է ունեցել։ Սակայն 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, կարծես թե, լավ հնարավորություն էր ընձեռվել՝ խուսափելու այդ ազդեցության գործոններից և ոչ միայն ձևավորել նոր տիպի կառավարություն, այլ առհասարակ երկրում կազմավորել նոր տիպի գործադիր իշխանություն։

Երկարատև քննարկումներից և հայտարարություններից հետո ի վերջո ստացանք այն, ինչ հիմա ունենք։ Ակնհայտ է, որ այն չի համապատասխանում ո՛չ հասարակության մեծ մասի, ո՛չ էլ՝ խորհրդարանական մեծամասնության պատկերացումներին։ Արդյունքում մենք ունենք հերթական կիսատ լուծումը, որը չի ազդելու պետական ապարատի և երկրում կառավարման ողջ համակարգի արդյունավետության և, ընդհանուր առմամբ, նաև իշխանության որակի վրա։

Սակայն նախքան կառավարության գործունեության՝ ներկայիս ձևաչափի գործնական վերլուծությանն անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ այն միջավայրի որոշակի առանձնահատկությունները, որը երկրում ձևավորվել է 2018թ-ի փոփոխություններից հետո։

Ժամանակակից հայ հասարակության համար ամենաբարդ լուծում պահանջող հարցը սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացների ծայրաստիճան անհատականացման՝ անձնակենտրոնության հաղթահարումն է։ Մեր կյանքի որակը կփոխվի, եթե փոխվի հասարակության մեջ հարաբերությունների որակը, որտեղ անհատի գործոնը կլինի կարևորներից մեկը, բայց ոչ՝ հիմնարարներից։ Մեզ մոտ ավելի լավ ընկալվում է առաջնորդի հեղինակությունը, այլ ոչ՝ այն քաղաքական ուժի, որը վերջինս ներկայացնում է․ավելի հեշտ է հարգել և հաշվի նստել ոչ ֆորմալ առաջնորդի դիրքորոշման հետ, քան՝ ինքդ քեզ նեղություն տալ՝ ունենալու սեփական դիրքորոշում։ Վերին օղակներից մինչև ստորին օղակները անձի շուրջ այս կենտրոնացումը այն հիմնական գործոնն է, որը պետք է ադեկվատ գնահատական ստանա և ռացիոնալիզացվի։

Հաջորդ հանգրվանային կետը. շատ կարևոր է՝ ճիշտ հասկանալ երկրում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ հանրային սպասումների բովանդակությունը։ Դա ամենևին պարզ, մակերեսային խնդիր չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։

Ես գերադասում եմ դրանք տարբերակել ըստ շահառուների խմբերի, այլ ոչ՝ ըստ բովանդակության։

• 1-ին խումբ․հեղափոխական փոփոխությունների ներքին շահառուները՝ ավագ սերունդը (թոշակառուները), երիտասարդությունը, գործազուրկներն ու անապահովները, պետական հատվածի աշխատողները (այդ թվում՝ ուսուցիչները, բժիշկները և այլն), պետական պաշտոնյաները, բիզնեսը, միջին խավը, խոշոր բիզնեսը, հին և նոր քաղաքական վերնախավերը։

• 2-րդ խումբ հեղափոխական փոփոխությունների արտաքին շահառուները՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՄՆ, ԵՄ, Ադրբեջան-Թուրքիա, Իրան։

• 3-րդ խումբ․ Սփյուռքը՝ արևմտյան և ռուսական։

Այս բոլոր խմբերի սպասելիքները միմյանցից տարբերվում են։ Հենց այն հանգամանքը, որ մայիսյան փոփոխություններից հետո ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս ձևավորվել են սպասումների մեծաքանակ խմբեր, օբյեկտիվորեն բարդություններ է ստեղծում իշխանությունների աշխատանքի և դրական զարգացման վրա կենտրոնանալու առումով։ Բոլոր խմբերին միավորում է մեկ ընդհանուր ձգտում՝ ստանալ արագ և շոշափելի արդյունքներ, և ամենևին կարևոր չէ, որ, ընդգծում եմ, այդպիսի արդյունք հաճախ հնարավոր է ստանալ միայն այդ խմբերից մեկի կամ մի քանիսի սպասելիքների հաշվին։ Հնարավոր չէ բոլորին և միանգամից բավարարել։ Սրա մասին պետք է միշտ հիշել։ Եթե բոլոր խմբերի կողմից հանրային աջակցության շատ բարձր մակարդակի պահպանումը լինելու է գերնպատակ, դա բարեփոխումների և կառուցողական փոփոխությունների համար իրական խոչընդոտ է դառնալու։ Դա, ցավոք, լինելու է առաջին քայլը՝ անձնական հեղինակության և անձնական իշխանության ամրապնդման ճանապարհին, իսկ դրան հասնել հնարավոր է միայն մեծ պոպուլիզմի և հեղափոխական էյֆորիայի պահպանման գնով։

Հարկավոր է հասկանալ, որ առաջիկա տարիներին հնարավոր չէ բեկումնային զարգացում ապահովել, ինչը մարդիկ ակնկալում են։ Այդ զարգացումը կիրականանա աննկատ կերպով՝ ժամանակի ընթացքում։ Այն հնարավոր չի լինի ժամանակագրական առումով սահմանել և ֆիքսել, ասենք՝ սա սկիզբն է, սա էլ՝ վերջը։

Բեկում հնարավոր կլինի համարել մեր կյանքի որակական փոփոխությունը, ընդ որում՝ ոչ միայն անձնական և ընտանեկան բարեկեցության առումով, այլև՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների տեսանկյունից։ Այս տեսանկյունից բեկում է համարվելու հետևյալ մոդելի գերիշխումը՝ ես երջանիկ կլինեմ ոչ միայն այն դեպքում, երբ կաշխատեմ ու արժանապատիվ աշխատավարձ կստանամ՝ ապահովելով իմ և հարազատներիս բարեկեցությունը, այլ նաև այն պարագայում, երբ կապրեմ արդար և հանդուրժող հասարակական միջավայրում։

Կիսատ լուծումների թակարդը

Ինչո՞ւ է կառավարության նոր կառուցվածքը կիսատ լուծում, և ինչո՞ւ այդպիսի լուծում ստացվեց։ Լուծումը թերի է, քանի որ, ստանալով երկիրը 5 տարի կառավարելու մանդատ, կարելի էր ներկայացնել պետական կառավարման համակարգը վերևից ներքև բարեփոխելու ամբողջական ծրագիր։ Դա չէր նշանակի բոլոր գաղափարների անմիջապես իրականացում, բայց կհստակեցներ ճանապարհային քարտեզը, որը ցույց կտար, թե ինչպես և ինչ ուղղությամբ է շարժվում կառավարությունը, ինչպիսի նոր գործադիր իշխանություն է ձևավորվելու երկրում։

Կառավարության նոր կառուցվածքը խոշորացման արդյունք է։ Խոշորացումը չի կարող լինել ինքնանպատակ, այլ պետք է ունենա որոշակի հատուկ, ավելի գլոբալ նպատակի հասնելու ձգտում, օրինակ՝ կառավարության անդամների կողմից անցումը ամենօրյա օպերատիվ կառավարումից՝ ծրագրային աշխատանքի ավելի լայն սպեկտրի։

Այսօրվա լուծումը թերի է նաև այն պատճառով, որ իր բովանդակությամբ չի ընդգրկում բոլոր ներպետական իշխանական հարաբերությունները՝ կառավարություն - տարածքային կառավարում - տեղական ինքնակառավարման մարմիններ։ Լուծվել է այսբերգի վերևում երևացող խնդիրը, իսկ թե ինչ կլինի ստորջրյա հատվածի հետ, դեռ հայտնի չէ։

Սուպերնախարարությունների ձևավորմամբ պետք է ենթադրվեր օպերատիվ բնույթի բազմաթիվ գործառույթների փոխանցում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Կառավարության այսպիսի ֆորմատի պարագայում դա արդյունավետ ներպետական հարաբերություններ ապահովելու շատ տրամաբանական մոդել է․ լիազորությունների վերաբաշխում՝ կենտրոնից դեպի շրջաններ։

Բացի այդ.

- չլուծված են մնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ մի շարք սկզբունքային հարցեր, օրինակ՝ ներքին գործերի նախարարություն ձևավորելու հարցը,

- կասկածներ են առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ մեծ մասամբ նոր կառուցվածքը կառավարության անդամների նկատմամբ վարչապետի անձնական համակրանքի և ամբիցիաների հիման վրա է ձևավորվել, այլ ոչ՝ հիմնվելով ռացիոնալության և նպատակահարմարության վրա,

- չի լուծվել, մեծ հաշվով, քաղաքական պատասխանատվությունը գործադիր իշխանության մարմինների ամբողջ համակարգի վրա բաշխելու հարցը, ինչը նախ և առաջ չի դրսևորվում առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ ԱԺ-ի նկատմամբ դրանց հաշվետվողականությամբ,

- չի լուծվել պետական ծառայության շարունակականության և արդյունավետության ապահովման հարցը և, ամենակարևորը, չեն ձևավորվել պետական ծառայողներին մոտիվացնելու նոր մոտեցումներ, նկատի ունեմ՝ աշխատավարձերն ու խրախուսման ֆոնդերը։

Կառավարության այսպիսի կառուցվածքում առկա են առանձնահատուկ սուբյեկտիվ շահագրգռվածության որոշ անտեսանելի ասպեկտներ․

- Պահեստայինների կարճ նստարան․ չկան այնպիսի խաղացողներ, որոնք ի վիճակի են աշխատել գործադիր իշխանության մեջ և ղեկավարել առանձին ոլորտներ, թիմակիցներից շատերը ստիպված ուղարկվեցին ԱԺ, որպեսզի այնտեղ նույնպես պահպանվի կառավարելիությունը։

- Փոքրաթիվ նախարարների հետ հնարավոր է ավելի հաճախ և ավելի հարմարավետ միջավայրում հանդիպել, այդպես ավելի հեշտ է նրանց մշտապես պահել տեսադաշտում ու հետևել նրանց աշխատանքին, ինչն իր հերթին մեծացնում է հաճախ նրանց գործերին միջամտելու և ինքնուրույնությունը սահմանափակելու ռիսկերը։

- Արդեն ձեռք բերած իշխանությունը «Հին Հայաստանի» մեխանիզմներով ու մեթոդներով պահպանելու ցանկություն՝ ուղղակիորեն վարչապետի ենթակայության տակ պահելով իրավապահ մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
Շարունակելի

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում