Էրդողանի թիկնապահները բոսնիացի սահմանապահների հետ ծեծկռտուք են կազմակերպել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահները բոսնիացի սահմանապահների հետ ծեծկռտուք են կազմակերպել Սարաեւո օդանավակայանում այն բանից հետո, երբ հրաժարվել են հանձնել զենքը, հաղորդում է AP-ը:
Սահմանային ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպն ավարտվել է, երբ Էրդողանը դուրս է եկել ինքնաթիռից: Էրդողանը մասնակցում է հարավարեւելյան Եվրոպայի երկրների տնտեսական գագաթնաժողովին:
Բոսնիական ԶԼՄ-ները գրում են, որ դրանից հետո Էրդողանի թիկնապահներն ու բոսնիացի ոստիկանները սկսել են հրել միմյանց:
Սահմանային ոստիկանության մամուլի քարտուղարի խոսքով՝ թուրք թիկնապահները չեն ցանկացել հետեւել ընթացակարգին եւ հանձնել զենքը:

















































