ՀԴԲ-ն անօրինական ճանապարհով ստացել է միլիոնավոր ամերիկացիների տվյալներ
ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանությունը եւ ՀԴԲ-ն միլիոնավոր ամերիկացիների մասին տվյալներ են ստացել՝ առանց նրանց գիտության, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։
Պարբերականի տվյալներով՝ գերատեսչություններն օգտագործում են վարորդական իրավունքների տվյալների շտեմարաններն անձանց պարզելու համակարգի համար։
Ինչպես նշվում է, ՀԴԲ-ն ստացել է միլիոնավոր ամերիկացիների «դեմքերը»՝ առանց նրանց համաձայնության։
Միեւնույն ժամանակ, գերատեսչությունն օգտագործում է ստացված տեղեկատվությունը ԱՄՆ բնակիչներին հետեւելու համար։

















































