Իրանցի մոդելն անկեղծ լուսանկարների պատճառով փախել է երկրից եւ այժմ թափառում է Եվրոպայում
Իրանցի մոդելին հարկադրել են լքել հայրենի երկիրն ու թափառել Եվրոպայում ներքնազգեստով ֆոտոշարքի պատճառով, հայտնվում է Le Parisien-ը։
2017թ.-ին 29-ամյա Ներգզիան ստիպված է եղել փախչել Իրանից՝ փրկվելով Հեղափոխական գվարդիայից։ Դա տեղի է ունեցել, երբ նա լուսանկարվել է ներքնազգեստով, եւ այդ լուսանկարները շարիաթի օրենքներով՝ «անպատշաճ» ու «ոչ համեստ» են համարվել։ Լուսանկարիչը, որի հետ նա աշխատել է, նրա լուսանկարները փոխանցել է ոստիկանությանը եւ իրավական օրենքներով՝ նրան մտրակի հարվածներ էին սպառնում։ Դաժան պատժից փրկվելու համար՝ նա Իրանից փախել է Թուրքիա։ Ապա նա ապաստան է խնդրել Ֆրանսիայում եւ մեկնել Փարիզ։
Նա ստիպված է եղել գիշերել քաղաքի փողոցներում կամ այգիների նստարաններին։ «Մի անգամ բոլոր զգեստներս վաճառեցի 10 եվրոյով՝ պարզապես ուտելու համար»,- նշել է Նեգզիան։ Անկախ իր կարգավիճակից՝ մոդելը խոստովանել է, որ հպարտանում է նրանով, որ իրեն հաջողվել է դուրս գալ հարմարավետության սահմաններից եւ խախտել կանոննեը, որոնք չեն հարգում կանանց իրավունքները։
2018թ.-ի նոյեմբերին Ֆրանսիա ժամանելով՝ Նեգզիան փաստաթղթերը միանգամից հանձնել է՝ քաղաքական ապաստան ստանալու համար, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։ Սակայն այժմ, երբ ֆրանսիական մամուլը լուսաբանել է նրա խնդիրը, ներքին գործների նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ դեպարտամենտը կապ է պահպանում մոդելի հետ եւ խոստացել է ուսումնասիրել նրա գործը։
արկադրել են լքել հայրենի երկիրն ու թափառել Եվրոպայում ներքնազգեստով ֆոտոշարքի պատճառով, հայտնվում է Le Parisien-ը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում