Ամստերդամի հայտնի «Կարմիր լապտերներ»-ի փողոցը կարող է փակվել
Ամստերդամի քաղաքապետը մտադրություն է հայտնել փակելու «Կարմիր լապտերներ»-ի փողոցը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ նման որոշման պատճառը մարդկանց վաճառքի կանխարգելումն ու նման վայրերում զբոսաշրջիկների քանակը նվազեցնելն է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագրում քննարկվում է նաև փողոցի պատուհանների թվաքանակի նվազեցումը, ինչպես նաև հատուկ ցուցանակների տեղադրումը, որոնց միջոցով նման վայրերում հայտնվել չցանկացող անձինք հնարավորություն կունենան նախապես տեղեկանալ տեղանքի մասին:

















































