Թրամփը Իրանին կոչ է արել զգուշանալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պետք է «զգույշ լինեն» միջուկային ծրագրի վերաբերյալ հայտարարություններում: Այս մասին հաղորդում է ria.ru -ն:
Նրա խոսքով՝ Թեհրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ:
Նա նաև հավելել է, որ Իրանը պետք է ավելի զգույշ լինի միջուկային ծրագրի վերաբերյալ մի շարք համաձայնագրերից դուրս գալու մասին հայտարարություններում:

















































