Անկարայի հայկական գերեզմանոցը թալանվում է գանձագողերի կողմից
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 30 կմ հեռավորության վրա գտնվողն Սթանոզ գյուղի հին հայկական գերեզմանատունը թալանվում է գանձագողերի կողմից, հաղորդում է «Ակոս» թերթը:
Թերթի փոխանցմամբ, 100 տարի առաջ ամբողջությամ հայերով բնակեցված այս գյուղի հայկական գերեզմանոցի մի մասն օգտագործվում է որպես պիկնիկի տարածք:
Գյուղի ավերակները գտնվում են Զիր դաշտավայրում: 1990-ական թվականներին հայկական գերեզմանոցը ներառված էր պետության կողմից պահպանվող տարածքների ցանկում, սակայն վերջին տարիներին այն շարունակ թալանվում է եւ գանձագողերը զգալի վնաս են հասցրել գերեզմանոցին:
Գանձ որոնողների գործունեության հետեւանքով շատ գերեզմաններ բաց են եւ մարդկանց ոսկորները տարածված են ամենուրեք: Շատ գերեզմանաքարեր կորել են:
Ժամանակին Սինշանի քաղաքապետարանի կողմից կառուցված ցանկապատը քանդվել է եւ գերեզմանոցի տարածքի մի մասը ավելացվել է նոր կառուցված տների տարածքին:
Անկարայի ճարտարապետների խորհուրդ այսօր՝ ապրիլի 17-ին պետք է այցելի հայկական գերեզմանոց եւ պարզի, թե ինչ վիճակում է այն: Ճարտարապետների խորհուրդը մտադիր է դիմել երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը, որպեսզի փրկեն գերեզմանոցը:
Նշենք, որ Սթանոզ գյուղի բնակչությունը 20-րդ դարի սկզբին կազմել է 3.142 մարդ (668 ընտանիք): Սթանոզի հայերը հիմնականում այստեղ են գաղթել Կիլիկիայից, 15-րդ դարում: Սթանոզում գործել է երկու հայկական բողոքական եկեղեցի` Սուրբ Փրկիչ եւ Քառսուն մանուկ: Սթանոզի հայերն ունեին նաեւ երկու կրթական հաստատություն, որտեղ, ընդհանուր առմամբ, կար 500 հայ աշակերտ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում