Իրանը կգերազանցի ուրանի հարստացման աստիճանի թույլատրելի սահմանը
Չնայած միջազգային հանրության կողմից նախազգուշացումներին՝ Իրանը դադարեցնում է իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր 2015 թվականի Վիենայի միջուկային համաձայնագրով, ըստ որի արգելք էր նախատեսվում ուրանը ավելի քան 3․67 տոկսով հարստացնելու վրա։ Այս մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբեյը, հայտնում է DW-ն։
«Այսօրվանից մենք այլևս չենք հետևում 3․67 տոկոսի սահմանափակմանը և ուրանը կհարստացնենք՝ կախված մեր պահանջներից»,- ասել է նա։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչն էլ հայնել է, որ Թեհրանը պատրաստվում է անցնել ուրանը մինչև 20 տոկոսով փուլային եղանակով հարստացնելուն։

















































