ԱՄՆ-ը կոչ է արել Գերմանիային ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա
ԱՄՆ-ը կոչ է անում Գերմանիային ուղարկել ցամաքային զորքեր դեպի Սիրիայի հյուսիս-արեւելք ամերիկյան կոնտինգենտը մասնակիորեն փորախինելու համար, գերմանական Welt am Sonntag թերթին հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա նշել է, որ արդեն քննարկել է այդ խնդրանքը Գերմանիայի կառավարության հետ: «Գերմանիան մտածում է՝ ինչ կարող է անել: Հնարավոր է, որ դրանք կլինեն ցամաքային զորքեր, սակայն կարող է լինել նաեւ քաղաքացիական, ֆինանսական կամ այլ տեսակի ռազմական աջակցություն»,-նշել է նա:

















































