Արտաքնապես առողջ ցանկացած 40 տարեկան մարդ միջինը 5 հիվանդություն ունի. հետազոտություն
Արտաքնապես առողջ ցանկացած 40 տարեկան մարդ միջինը 5 հիվանդություն ունի, որոնք դեռ չեն արտահայտվել եւ որոնց մասին նա դեռ գլխի չի ընկնում։ Այս մասին տեղեկացնում են Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները։
Հետաքրքիր հետազոտության շրջանակում նրանք մանրակրկիտ բուժզննման են ենթարկել 40-75 տարեկան 561 կամավորի։ Բոլոր մասնակիցները ինքնազգացողության բողոքներ չեն ունեցել, արտաքնապես առողջ ու ակտիվ են եղել։ Նրանց աշխատանքի մասին հաշվետվությունը հրապարակվել է Geriatrics-ում։
Հետազոտողներին առաջին հերթին հետաքրքրում էր կամավորների լսողության եւ հիշողության որակը, ինչպես նաեւ նրանց նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի վիճակը։ Ինչպես պարզվել է, «յուրաքանչյուր մասնակից միջինը 5 առողջական խնդիր ուներ, որոնք դեռ լիովին չեն արտահայտվել»։
Առավել հաճախակի հանդիպող խնդիրներից էին.
բարձր զարկերակային ճնշումը,
հիշողության խնդիրները,
իմացական խախտումները,
լսողության վատացումը,
վատ ֆիզիկական պատրաստվածությունը (մի շարք վարժություններ կատարել չկարողանալը)։
Գիտնականները նախազգուշացնում են, որ ոչ մեծ խնդիրները կուտակվում են մարդու համար միանգամայն աննկատելիորեն։ 40 տարեկանից հետո մարդուն ավելի քիչ ժամանակ է մնում իր եւ իր առողջության համար, եւ այդ խնդիրները սկսում են ավելի ակտիվ զարգանալ։
Մասնագետները համառորեն խորհուրդ են տալիս կանխարգելիչ զննումներ անցնել, որոնք թույլ կտան կանխել խնդիրը նախնական փուլում եւ խուսափել բուժման մեծ ծախսերից։
Գիտնականների խոսքով՝ 40 տարեկան մարդկանց համար կարեւոր է իմանալ, որ այդ տարիքում շատ խնդիրներ եւ հիվանդություններ կարող են շրջելի լինել, դրա համար հարկավոր է միայն ուշադիր վերաբերվել առողջությանն ու հետեւել բժիշկների խորհուրդներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ