Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուն խոստացավ չհայտնվել կնոջ կրկնկի տակ
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար, այժմ վարչապետի պաշտոնին հավակնող Բորիս Ջոնսոնը խոստացել է այսուհետ կնոջ կրկնկի տակ չլինել:
Նա ասել է, որ եթե ընտրվի վարչապետ, ապա իր տան գլխավորն ու առաջնորդը լինելու է հենց ինքը եւ ոչ թե ընկերուհին՝ Քերի Սեյմոնդսը, որը օրեր առաջ վիճել էր Նորիս Ջոնսոնի հետ եւ նրան տնից դուրս վռնդել:
Ջոնսոնն ընկերուհու հետ հանդիպում եւ փաստացի միասին են ապրում 2018-ից եւ սիրում են միմյանց:
Լուրեր են պտտվում, որ նրանք պատրաստվում են մոտ ապագայում օրինականացնել իրենց հարաբերությունները:
Top-News.am

















































