Միացյալ Նահանգները «Ռուսաստանի վնասակար ազդեցության» դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է «Կրեմլի վնասակար ազդեցության դեմ» ծրագրի մեկնարկի մասին: Փաստաթուղթը հրապարակվել է գործակալության կայքում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Փաստաթղթի համաձայն, ծրագրի նպատակն է աջակցել ԱՄՆ-ի գործընկեր երկրների կառավարություններին` «նրանց ինքնաբավ դառնալու ճանապարհին»: Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները, նախևառաջ, պետք է ֆինանսավորեն եվրոպական երկրները:
Աղբյուրը հայտնում է, որ խոսքն այն երկրների մասին է, որոնց Մոսկվան ձգտում է ներառել իր ազդեցության ոլորտում` թուլացնելով այնտեղ Միացյալ Նահանգների ազդեցությունը:

















































