Թուրքական կործանիչներն ավելի հաճախ են խախտում Հունաստանի օդային տարածքը
Թուրքական կործանիչները սկսել են ավելի հաճախ խախտել Հունաստանի օդային տարածքը։ Ինչպես տեղեկացնում է Kathimerini պորտալը, չորեքշաբթի հունական զինվորականները գրանցել են 42 խախտում թուրքական ինքնաթիռի կողմից, որը մասնակցել է նաեւ հինգ ֆիկտիվ օդային մարտի հունական ինքնաթիռների դեմ Հռոդոսից հարավ, ինչպես նաեւ Խիոսի եւ Սամոսոյի միջեւ՝ Թուրքիայի ափի մոտ։
Երեքշաբթի 12 թուրքական F-16 կործանիչներ 30 անգամ խախտել են օդային տարածքը Հռոդոսի եւ Կաստելորիզոյի միջեւ Էգեյան ծովի հարավ-արեւելքում։ Նրանք մասնակցել են վեց ֆիկտիվ օդային մարտի հունական ինքնաթիռների դեմ։

















































