Daily Mail-ն անդրադարձել է էրոտիկ ֆոտոսեսիայի պատճառով հայրենիքից փախուստի դիմած իրանցի մոդելի պատմությանը (լուսանկարներ)
Իրանցի մոդել Նեգզիան, որն էրոտիկ ֆոտոսեսիայի պատճառով ստիպված է եղել փախչել հայրենիքից, այժմ գտնվում է Փարիզում՝ անօթևանների կենտրոնում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 29-ամյա մոդելը չի կարող հայրենիք վերադառնալ, քանի որ այնտեղ նրան մտրակի հարվածների կդատապարտեն ու բանտ կնստեցնեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Նեգզիան 2017թ. ի վեր թաքնվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որի համոզմամբ՝ ներքնաշորերով արված ֆոտոսեսիան «անպատշաճ» է:
Նշվում է, որ «վարկաբեկիչ» լուսանկարները տարածվել են այն ժամանակ, երբ լուսանկարիչը դրանք փոխանցել է ոստիկանությանը: Դրա հետևանքով աղջիկը ստիպված է եղել Իրանից Թուրքիա փախչել: Ի վերջո նա հայտնվել է Ֆրանսիայում:
Հատկանշական է, որ Նեգզիան չի ափսոսում իր արածի համար՝ նշելով, որ հպարտ է կանանց իրավունքների նկատմամբ որևէ հարգանք չունեցող խիստ կանոնները խախտելու համար:
Փարիզում հայտնվելով՝ իրանուհին ստիպված է եղել փողոցում ապրել, քնել զբոսայգիների նստարաններին, վաճառել հագուստն ու անձնական իրերը սնունդ գնելու համար: Որոշ ժամանակ անց նա հայտնվել է անօթևանների կենտրոնում:
Երիտասարդ իրանուհու պատմությունը գրավել է բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրությունը:
«Ես հպարտ կին եմ, որը դուրս է եկել հարմարավետության գոտուց և խախտել բոլոր կանոնները, որոնք որևէ հարգանք չունեն կանանց նկատմամբ»,-ասել է Նեգզիան:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում