Մադրիդում ձերբակալել են Իսպանիայի պատմության մեջ խոշորագույն կիբեռհանցագործին
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան մայրաքաղաք Մադրիդում ձերբակալել է երիտասարդի, որը համարվում է թագավորության պատմության մեջ խոշորագույն կիբեռհանցագործը: Այս մասին հաղորդում է tass.ru-ն՝ Իսպանիայի իրավապահ մարմինների հայտարարությանը հղումով:
Նրանց փոխանցմամբ՝ ձերբակալվածն Իսպանիայի 23-ամյա քաղաքացի է, որին ձերբակալելն «ամբողջ ոստիկանական համակարգի համար գերակա նպատակ էր»:
Գործողությունը սկսվել է այն ժամանակ, երբ իրավապահների ուշադրությունը գրավել է խաբեությունների շղթան, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Խաբեություններն աչքի են ընկել իրենց իրագործման նմանությամբ:
Ինչպես նշել են քաղաքացիական գվարդիայում՝ խարդախությունները հիմնականում կատարվել են սպառողական էլեկտրոնիկայի ապրանքների առցանց վաճառքի հաշվին, որոնք կատարվել են կեղծ էջերով: Այդ ինտերնետայի էջերին կապող ընդհանուր հատկանիշը դրանց կարճ գոյությունն է եղել: Կարճ ժամանակահատվածում կայքն իրենց գայթակղիչ առաջարկներով ակտիվորեն գովազդվել է հիմնական որոնման համակարգերում՝ հնարավորինս սեղմ ժամկետում մեծ թվով պոտենցիալ գնորդների ներգրավման համար:
Իրավապահները ենթադրում են, որ կասկածյալի ամսական եկամուտը երբեմն գերազանցել է 300 հազար եվրոն: Գործողության ընթացքում ձերբակալվել է ևս երկու մարդ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































