Թույնով սրվակներ. հայտնի են դարձել կոսմետիկայի մեջ վնասակար հավելումները. (տեսանյութ)
Կոսմետիկայի բաժիններում ընտրություն կատարելիս, լինի դա սովորական շրթներկի, եղունգների լաքի, օծանելիքի՝ անհրաժեշտ է դառնում ուսումնասիրել տվյալ ապրանքի հարուստ կազմը: Ինչպիսի նյութերն ու նշումները պիտակի վրա պետք է առնվազն զգուշացնեն գնելուց: Ինչպես են արտադրողները կոծկում ֆորմալդեհիդ կոնսերվանտը կոսմետիկայում և մարմնի խնամքի պարագաներից որոնցում կարելի է գտնել վտանգավոր թունաքիմիկատներ:
Հնում հարդարանքի պարագաները հարուստ էին կապարով, որը նպաստում է խոցի, գլխուղեղի ուռուցքի, կաթվածի զարգացմանը:
Ժամանակակից կոսմետիկայի բաղադրության մեջ առկա է ամենահայտնի վնասակար Ֆտալատ կոչվող նյութը, որն ունի մեծ բացասական ազդեցություն օրգանիզմի գրեթե բոլոր ֆունկցիաների վրա: Ֆտալատը վերջին ժամանակների ամենասարսափելի նյութերից մեկն է: Ապացուցվել է ֆտալատի վնասակար ազդեցությունը լյարդի, երիկամների, թոքերի, վերարտադրող օրգանների վրա: Սրվակների վրա ֆտալատը կարող է նշված լինել օրինակ այսպես՝ Bz BP:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































