Երկնաքարից պատրաստված 2 ատրճանակները կարող են վաճառվել 1,5 մլն դոլարով
Երկնաքարից պատրաստված 2 ատրճանակներն աճուրդի ժամանակ կարող են վաճառվել 1,5 մլն դոլարով, հաղորդում է Fox News-ը:
Muonionalusta երկնաքարը հայտնաբերվել էր Շվեդիայում 1906 թվականին: Ատրճանակները, որոնք ունեն 45 տրամաչափ, ներկայացնում են 1911 թվականի ատրճանակի դասական դիզայնը:
Փորձագետների խոսքով՝ Muonionalusta երկնաքարն ընկել է Երկրի վրա մոտ 1 մլն տարի առաջ, չնայած, ենթադրվում է, որ այն 4,5 մլրդ տարվա պատմություն ունի:
Դալլասում գտնվող Heritage Auctions աճուրդի տունն ատրճանակները վաճառքի կհանի հուլիսի 20-ին: Նախնական գինը կազմում է 1-1,5 մլն դոլար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































