Դատարանը բարմենուհիներին արգելել է բիկինիով աշխատանքի գնալ
ԱՄՆ-ում դատարանը բարմենուհիներին արգելել է բիկինիով աշխատանքի գնալ, գրում է Americaru-ն:
Դատարանը հաստատել է, որ բարմենուհիները պետք է բիկինիի վրայից պարտադիր կարգով հագուստ կրեն: Միաձայն որոշումը հաղթանակ է դարձել քաղաքների համար, որոնք պայքարում էին բիզնեսի դեմ, որտեղ կիսամերկ կին աշխատակիցներին օգտագործում են հաճախորդ ներգրավվելու համար:
Գործի քննության նախադեպ է դարձել Hillbilly Hotties-ի դեմ քաղաքային իշխանությունների գործը: Hillbilly Hotties ռեստորանային ցանցն աշխատակցուհիներին ստիպել է լողազգեստ հագնել սպառողներին ներգրավվման համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































