Զելենսկիի լրատվական ծառայությունը շփոթել է Կանադայի մայրաքաղաքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի լրատվական ծառայությունը Տորոնտոն նշել է որպես Կանադայի մայրաքաղաք՝ Օտտավայի փոխարեն: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է Страна.ua-ն:
Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարի՝ Կանադա կատարելիք այցի մասին հաղորդագրության մեջ նշվել է, որ Զելենսկին կմասնակցի Ուկրաինայում բարեփոխումների աջակցության վերաբերյալ միջազգային համաժողովին, որը կկայանա Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյում: Հետագայում մամլո ծառայությունն ուղղել է սխալը՝ Տորոնտոն անվանելով Կանադայի խոշոր քաղաքներից մեկը:
Նշվում է, որ սխալն առաջինը նկատել է Ռադայի փոխնախագահ, Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմնակից Իրինա Գերաշչենկոն: Նա նշել է, որ նման բաներն անցնում են 5-րդ դասարանի աշխարհագրության դասին:
Բացի այդ, Գերաշչենկոն ասել է, որ մամուլի ծառայությունում պետք է աշխատեն պրոֆեսիոնալներ, մինչդեռ նոր դեմքերը չեն համապատասխանում այդ հատկանիշներին: Հավանաբար, նա ակնարկել է նախագահի մամլո խոսնակ Յուլիա Մենդելին, որը լրագրող է և այդ պաշտոնին նշանակվել է հունիսի 3-ին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































