Գուաիդոն հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել Մադուրոյի հետ
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի միջանկյալ նախագահ, հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գուաիդոն, մասնավորապես, նշել է, որ ընդդիմությունը որոշել է, որ «կարող է բանակցություններ սկսել դիկտատորի հետ»:
«Եթե մենք կարողանանք բանակցություններն օգտագործել որպես լարվածության թուլացման միջոց ... ապա մենք, անշուշտ, կօգտվենք այդ հնարավորությունից»,- ասել է Գուաիդոն:
Նա նշել է, որ պնդելու է, որ Վենեսուելայում անցկացվեն նոր ընտրություններ, որին կմասնակցեն միջազգային դիտորդներ:
Խուան Գուաիդոն ճգնա-ամը հաղթահարելու նպատակով պատրաստակամություն է հայտնել աշխատել նաև ռուսական կողմի և անձամբ Վլադիմիր Պուտինի հետ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































